Բաղիշ. Բանակցություններն ԵՄ հետ հետաձգվել են քաղաքական պատճառներով

Բաղիշ. Բանակցություններն ԵՄ հետ հետաձգվել են քաղաքական պատճառներով

PanARMENIAN.Net - «Ցանկալի կլիներ, որ մենք ԵՄ անդամ դառնայինք Խորվաթիայի հետ միասին, որի հետ բանակցությունները մենք միաժամանակ ենք սկսել: Այնուամենայնիվ, ոչ մի այլ երկրի անդամակցություն ճանապարհին այդքան խոչընդոտների չի հանդիպել: Բանակցություններն ԵՄ հետ հետաձգվել են քաղաքական պատճառներով»,-հայտարարել է Բաղիշը, գրում է Today's Zaman-ը:

Նա հավելել է, որ Եվրոպայի որոշ անդամներ մտահոգված են Թուրքիայի անդամակցության հարցով, քանի որ այն ամենահզոր ու մեծ երկրներից է Եվրոպայում: «Թուրքիայի համար անդամակցության գործընթացն արդյունքից կարևոր է: Դա կարևոր է մեզ համար առավել ժողովրդավար, առավել թափանցիկ ու հեղինակավոր երկիր դառնալու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---