Սեպտեմբերին Երևանում հայ-հունական գործարար համաժողով կկայանա

Սեպտեմբերին Երևանում հայ-հունական գործարար համաժողով կկայանա

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Աթենքում հանդիպել է Հունաստանի Զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի և ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:

Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին:

Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ` ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի և Հայաստանի առևտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում:

Այս առումով երկուստեք կարևորվել է 2013-ի սեպտեմբերին Երևանում կայանալիք հայ-հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ` կարող է խթանել նոր կապերի հաստատումը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---