ՀՊՄՀ 50 ուսանող «Այցելություն Արցախ» ճանաչողական ուխտագնացության են մեկնել![]() 1 հուլիսի 2013 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը հուլիսի 1-3-ն իրականացնում են «Այցելություն Արցախ» խորագրով ճանաչողական ուխտագնացություն։ Այն մանկավարժական համալսարանի ուսանողներին, ովքեր առիթ չեն ունեցել լինելու Արցախում, հնարավորություն է տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ, ծանոթանալ Արցախի պատմամշակութային հուշարձաններին, լինել թանգարաններում: Ուխտագնացության մասնակիցները կծանոթանան նաև Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, կհանդիպեն այդտեղ գործող երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ուխտագնացությանը մասնակցում է բուհի տարբեր ֆակուլտետների շուրջ 50 ուսանող։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |