ԱՄՆ-ն հրապարակավ չի պատասխանի ԵՄ դեսպանատների գաղտնալսման վերաբերյալ հարցերին

ԱՄՆ-ն հրապարակավ չի պատասխանի ԵՄ դեսպանատների գաղտնալսման վերաբերյալ հարցերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հրապարակավ չի պատասխանի ԵՄ երկրների դեսպանատների գաղտնալսման վերաբերյալ հարցերին: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս գործակալությունը՝ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակզմի պաշտոնական ներկայացուցչի վրա հղումով: Գերատեսչության ներկայացուցիչները հայտարարել են, որ հատուկ ծառայությունների գործունեության քննարկումը տեղի կունենա դիվանագիտական շրջանակներում՝ նշելով, թե նույն կերպ են աշխատում բոլոր երկրների հետախուզական ծառայությունները:

Հունիսի 30-ին Եվրամիության երկրները բացատրություններ են պահանջել ԱՄՆ-ից նախօրեին գերմանական Der Spiege-ում հրապարակված այն հաղորդագրության վերաբերյալ, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունները: Տեղեկատվությունն այդ մասին տրամադրել է ԱՄՆ հատուկ ծառայությունների փախուստի դիմած աշխատակից՝ Էդվարդ Սնոուդենը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---