Բնապահպանական տեսչության կիրառած պատժամիջոցներով պետբյուջե 1.88 մլն դրամ է մուտքագրվել![]() 1 հուլիսի 2013 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2,3 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել է 3,3 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 դեպքերի քննության արդյունքում կայացվել է 350.0 հազ դամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 307.5հազ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ջրերի պահպանության ոլորտ Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար տնտեսվարողի և ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների մոտ իրականցված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 450.0 հազ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1,05մլն դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0 հազ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 120.0 հազ դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 250.0 հազ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 564.36 հազ դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից 1 կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել 100.0 հազ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել 150.0 հազ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.068մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել 100.0 հազ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.5 հազ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի շինարարության համար կայացվել է 50.0 հազ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 97.5 հազ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 30.0 հազ դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որս Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 4.5կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88 մլն դրամ գումար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |