«ՀայՌուսգազարդ» 2012թ. շահաբաժիններ չի վճարի 64,9 մլրդ դրամ վնասրի պատճառով![]() 1 հուլիսի 2013 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչհանձնաժողովի եզրակացությունը: Քննարկվել է նաեւ 2012 թվականի շահաբաժինների վճարման հարցը եւ որոշում ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել եւ չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ հետևյալ կազմով.Հարությունյան Վարդան Ռուբենի Վասիլյեւ Նիկոլայ Վյաչեսլավի, Գոլուբեւ Վալերի Ալեքսանդրի, Իսայան Իոսիֆ Գեորգիի, Կարպել Ելենա Եվգենիի, Մովսիսյան Արմեն Խիկարի, Ֆրոլով Ալեքսանդր Ալեքսանդրի: Ժողովի ընթացքում քննարկվել են նաևօրակարգային մի շարք այլ հարցեր: Նույն օրը տեղի է ունեցել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբեւը, Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ՝ Արմեն Մովսիսյանը, Տնօրենների Խորհրդի քարտուղար՝ Վահե Ստեփանյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |