Վաղուց հասունացել է Ղարաբաղին հասցված վնասը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը16 փետրվարի 2006 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ խորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հասցված վնասի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով է ստեղծվել: Հանձնաժողովը նախագահում է ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հանձնաժողովի նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանը. հանձնաժողովի կազմի մեջ են մտնում նաեւ պատգամավորներ Յուրի Հայրապետյանը, Հարպատ Ավանեսյանը, Արմեն Սարգսյանը եւ Մաքսիմ Միրզոյանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Գուլյանը, ներկայումս ընթանում է հանձնաժողովի աշխատանքների ծրագրի մշակումը: «Նրանք այժմ որոշում են առաջնահերթ կարեւորության հարցերի շրջանակը, պարտականությունների բաժանումը: Այդպիսի փաստաթղթերը պետք է ներկայացնել միջազգային տարբեր ատյաններ եւ առաջին հերթին խորհրդարանական վեհաժողովներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-պետությունների խորհրդարաններում»: Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հասցված վնասի ուսմնասիրության աշխատանքները վաղուց են տարվում, եւ արդեն վաղուց հասունացել էր այդպիսի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը»,- ասել է Գուլյանը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |