Վրաստանի ՆԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան![]() 1 հուլիսի 2013 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կժամանի Երևան երկօրյա այցով: Այցի շրջանակներում վրաց նախարարը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ Հայաստանի ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի, արտակարգ իրավիճակների նախարարի հետ, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Իրակլի Ղարիբաշվլին տեղեկություններ կներկայացնի Վրաստանի ՆԳՆ-ում վերջին շրջանի բարեփոխումների վերաբերյալ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |