ԱԺ նախագահը՝ ՀՀԿ-ում առաջացած թևերի մասին. Ո՞ւմ թևերը, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ![]() 1 հուլիսի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունում բաժանված թևեր գոյություն չունեն, կուսակցության անդամները մի թիմ են, վստահեցնում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարեց, որ մարդիկ կան, որ փնտրում են թևեր: «Ո՞ւմ թևերն են փնտրում, ո՞ւմ ականջներն են փնտրում, չկան նման բաներ»,- ասաց նա՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ԱԺ նախագաի և վարչապետի միջև հակասություններ կան, ինչի պատճառով ՀՀԿ-ում թևեր են առաջացել: «Մենք մի թիմ ենք, բոլորս ենք պատասխանատու թերացումների համար, և մենք չունենք որևէ մեկի հետ պայմանավորվածություն մեր թիմում, որ պետք է գա որևէ պաշտոն գրավի և զբաղվի այս թալանով կամ յուրացումներով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Հարցին՝ տարօրինակ չէ՞, որ նախագահի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը չանդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային սկանդալին, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս»: Նա ընդգծեց, որ ինքն ընդհանրապես չի հավատում այդ պատմությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |