Եվրախորհրդարանը դատապարտել է հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջեւանում17 փետրվարի 2006 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը դատապարտող բանաձեւ, հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբը: Բանաձեւին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 85 պատգամավոր, դեմ` 5-ը: Ելույթ ունեցողները շեշտեցին, որ անընդունելի է մշակութային համամարդկային նշանակություն ունեցող այդ խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից, ինչի համար էլ պետք է հստակ պատգամ ուղարկել Եվրամիության նոր հարեւանության ծրագրին մաս կազմող հանցագործ պետությանը` Ադրբեջանին: Պատասխանելով Ադրբեջանի պաշտոնական ժխտումներին` ելույթ ունեցողները հարցնում էին, որ եթե իսկապես տեսագրված ոչնչացումը հայկական խաչքարերի ոչնչացում չէ, ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս, որ անկախ դիտորդներ այցելեն այնտեղ եւ տեղում ստուգեն եղելությունը: Նրանք պատասխանեցին նաեւ այն առարկություններին, թե խաչքարերի ոչնչացումը տեղի է ունենում Ղարաբաղյան պատերազմի շրջանակներում` ընդգծելով, որ «Նախիջեւանը հեռու է պատերազմի թատերաբեմից»: Քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հայտնեց, թե հանձնաժողովը չի զբաղվում Եվրամիությունից դուրս գտնվող երկրների մշակութային կոթողներով, եւ եթե իսկապես հաստատվի, որ ոչնչացվածները խաչքարեր են, դա պետք է դատապարտել: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ դա տեղի է ունեցել Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում, ինչի պատճառով էլ Եվրամիությունը պատրաստ է աջակցել, որպեսզի հակամարտությունը խաղաղ կարգավորվի: ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը բանաձեւի ընդունման առիթով հայտնեց Հայ Դատի հանձնախմբի գոհունակությունը, որ Եվրախորհրդարանը հստակ, արդար եւ օրինակելի ձեւով դատապարտեց Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, եւ շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններին, որոնք աշխատանք տարան բանաձեւի ընդունման ուղղությամբ: Նա հայտնեց նաեւ, որ Հայ Դատի հանձնախումբն աշխատում է եւ պահանջում, որ նման դատապարտումով հանդես գա նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |