Հայաստանի ու Մոլդովայի գլխավոր դատախազները երկու երկրների միջև գործակցության ծրագիր են ստորագրել![]() 1 հուլիսի 2013 - 19:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ և դատախազության կազմավորման 95-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պետությունների դատախազությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններին, հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։ ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան են ժամանել մասնավորապես Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ղազախստանի, Չեխիայի, Վրաստանի, Մոլդովայի, Կիպրոսի գլխավոր դատախազները, Չինաստանի և Բելառուսի դատախազությունների պատվիրակությունները՝ գլխավոր դատախազների տեղակալների ղեկավարությամբ, ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի և Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակությունները: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատվիրակությունների ղեկավարներին պարգևատրել է դատախազության 95-ամյա հուշամեդալով, իսկ պատվիրակությունների որոշ ներկայացուցիչների նաև՝ ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչումով։ Հուշամեդալով է պարգևատրվել նաև ՀՀ գլխավոր դատախազը՝ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի միաձայն որոշմամբ՝ օրինականության և իրավակարգի պահպանման գործում ունեցած ներդրման համար։ Մինչ այդ, Հայաստանի ու Մոլդովայի գլխավոր դատախազները ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր՝ 2012 թվականի հունվարի 29-ին ստորագրված հուշագրի հիմքով, իսկ Հայաստանի և Կիպրոսի գլխավոր դատախազները՝ համագործակցության հուշագիր։ Հուլիսի 1-ին տեղի կունենա նաև հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության կազմավորման 95-ամյակին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |