ԱՆ. Դավթաշենում թունավորման հավանական պատճառը խմելու ջուրն է![]() 1 հուլիսի 2013 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ից Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում (Թալինի տարածաշրջան) արձանագրվել են աղիքային խանագրման երևույթներով դեպքեր, որի կապակցությամբ իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ և ձեռնարկվել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության կայքից: Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է մկանային ցավերի, փսխման և սռտխառնոցի գանգատներով 75 անձ: Նրանց մոտ այդ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել: Մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Թալինի» ԲԿ: Ներկայումս վիճակը բավարար է և մոտ ժամանակներս դուրս կգրվի: Հուլիսի 1-ի դրությամբ իրականացված բակային համայցի արդյունքում առկա է երեք հիվանդ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է: Իրականացվում են ջրի, ինչպես նաև հիվանդների կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ ԱՆ-ն լրացուցիչ կտեղեկացնի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |