Երեւանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջանկյալ նիստը` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի նախագահությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում: Նիստի ընթացքում երկու կողմերը քննարկեցին 2005 թվականի սեպտեմբերի հանդիպման արդյունքում մշակված գործողությունների ծրագիրը եւ պաշտոնապես ստորագրեցին այն: Հանդիպման ժամանակ քննարկվեց նաեւ Հազարամյակի մարտահրավերների ծրագիրը, որի հայաստանյան մասի ստորագրման արարողությանը տեղի կունենա ընթացիկ տարվա գարնանը Վաշինգտոնում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---