ՖԻՖԱ-ն հետաձգել է ԱԱ-2014 տոմսերի գները հայտարարելու օրը 2 հուլիսի 2013 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի ադմինիստրատիվ խորհուրդը հետաձգել է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի գները հայտարարելու օրը: ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն ընդգծել է, որ սա կապված չէ Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ բրազիլացիների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների հետ: «Մենք ուսումնասիրում ենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ Կոնֆեդերացիայի գավաթի ժամանակ: Ցանկանում ենք խուսափել այն իրավիճակներից, երբ խաղից երկու օր առաջ դեռ 10 հազար տոմս մնացել էր չվաճառված»,- ասել է Վալկեն: Սպասվում է, որ տոմսերի վերջնական գների հարցը կլուծվի հուլիսի 19-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |