«ՀԿԵ» ՓԲԸ-ն զարգացնում է համագործակցությունն Իրանի հետ Հարավային երկաթուղու կառուցման հարցում 2 հուլիսի 2013 - 11:45 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը անցյալ շաբաթ Իրան կատարած իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել երկրիԱռևտրաարդյունաբերական պալատի և Տրանսպորտի նախարարության ղեկավարության հետ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Երկկողմանի հանդիպումների շրջանակներում կողմերը քննարկեցին Հարավային երկաթուղու կառուցման հեռանկարները, այս ուղղությամբ նախատեսվողբեռնափոխադրումների ծավալները, ինչպես նաև հայկական Երասխ կայարանի հիմքի վրա նոր լոգիստիկ կենտրոնի կառուցման հնարավորությունները: Մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկի մասինհայտարարվեց 2013 թվականի հունվարին: Այդ ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրվեց Փոխհամաձայնության մասին հուշագիրը: Դուբայում տեղակայված «Ռասիա» ընկերությունը արդեն իրականացնում է լայնածավալ գործունեություն՝ նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման,նախագծման, ֆինանսավորման, զարգացման և շահագործման համար կոնսորցիումի ստեղծման ռազմավարության հիման վրա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը Նրանք անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին |