Անդրեյ Արեշև. Դիվանագիտական ներկայացուցչությունների գաղտնալսման շուրջ իրարանցումը մի փոքր արհեստական է 2 հուլիսի 2013 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Ամերիկացիների կողմից եվրոպական Դիվանագիտական ներկայացուցչությունների և տարբեր արևմտյան կառույցների գաղտնալսման շուրջ իրարանցումը մի փոքր արհեստական է»,- PanARMENIAN.Net -ին է ասել ՌԴ Սևծովյան և Կասպից ավազանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը: Ըստ նրա, այդ մասին հայտնի էր Սնոուդենի բացահայտումներից շատ ավելի վաղ, և եթե այդ թեման գերադասում էին չհրապարակել, դա առաջին հերթին վերաբերում է բուն եվրոպացի դիվանագետներին, քաղաքական գործիչներին և նրանց աշխարհընկալմանը: «Գաղտնիք չէ, որ նույնիսկ մերձավոր դաշնակիցներն են գաղտնալսումներ անցկացնում ու տեղեկություններ կորզում միմյանց մասին, դա բնական է: Այդպես եղել է, կա և այդպես կլինի: Ուստի, գտնում եմ, որ վերջին հաշվով եվրոպացիները կաղմկեն ու կհանդարտվեն: Նրանցից ոչ ոք չի պատրաստվում կասկածի տակ առնել ԱՄՆ առաջատար դերը Արևմտյան դաշինքում, կամ հեռանալ ՆԱՏՕ-ից: Իսկ բոլոր նրանց համար, ով չի հանդիսանում ԱՄՆ դաշնակիցը կամ կողմնակիցը տարբեր ռազմաքաղաքական դաշինքներում, կատարվածը շատ լուրջ առիթ է հոգալու համար սեփական տեղեկատվական անվտանգության ամրապնդման մասին»,-ասել է Արեշևը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |