Ջոն Քերի. Սիրիայի գծով խորհրդաժողովը տեղի կունենա սեպտեմբերից ոչ շուտ

Ջոն Քերի. Սիրիայի գծով խորհրդաժողովը տեղի կունենա սեպտեմբերից ոչ շուտ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետական քարտուղար Քերին գտնում է, որ սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային խաղաղ խորհրդաժողովը, որը ստացել է «Ժնև-2» անվանումը, տեղի կունենա սեպտեմբերից ոչ շուտ, հայտնում է AFP-ն:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Քերին քննարկել է «Ժնև-2»-ի անցկացմանն առնչվող հարցեր: Սակայն քաղաքական գործիչները դեռ չեն հայտնել այդ խոսակցության արդյունքների մասին: Հանդիպումն անցել է փակ դռների ետևում: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ընտրություն կատարել «Ժնև-2-ին» աջակցելու և սիրիական ընդդիմությանը սատարելու միջև:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---