Թուրքական բանակը կզրկվի ներքաղաքական հարցերին միջամտելու իրավունքից

Թուրքական բանակը կզրկվի ներքաղաքական հարցերին միջամտելու իրավունքից

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում է նաև երկորի ներսում զինված ուժերի գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Հուլիսի 2-ին ելույթ ունենալով խորհրդարանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ այդ դրույթն առանցքային է նոր օրենսդրական նախաձեռնության համար: «Մենք պետք է վերջապես փոխենք այդ օրենքի 35 կետը, որը տարիներ շարունակ հիմք է հանդիսացել պետական հեղաշրջումների և ժողովրդավարական գործընթացներին միջամտելու համար»,-ասել է նա:

Զինվորականները պատմության մեջ երեք անգամ օգտագործել են երկրի քաղաքական կյանքին միջամտելու իրավունքը: Էրդողանի 10 տարվա իշխանավարության ընթացքում բանակը լիովին դուրս մղվեց ներքին քաղաքականության ոլորտից, և նրա գործառույթները սահմանափակվեցին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---