Թաներ Աքչամը մեծ ներդրում է կատարում Հայոց ցեղասպանության ճանաչաման գործում

PanARMENIAN.Net - Թուրք գրող Թաներ Աքչամը գնահատվում է հայ ժողովրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեծ ներդրում ունենալու համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանը: Ինչպես նշել է Ա. Մելքոնյանը, մի քանի օր առաջ Թաներ Աքչամի մասին նրա հայտարուրթյունները սխալ են հասկացվել: «Ես չեմ ասել, որ Թաներ Աքչամը անում է այն, ինչ նրան ասում են Անկարայում»,- նշել է նա: Հայազգի պատմաբանի խոսքերով, իհարկե մի շարք տարաձայնություններ կան Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Աքչամի եւ հայկական կողմի դիրքորոշումների միջեւ, մասնավորապես, ինչ վերաբերում է Անկարայի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո փոխհատուցման անհրաժեշտությանը: Աշոտ Մելքոնյանը նշել է այն դրական փաստը, որ Թուրքիայում լույս են տեսնում Թաներ Աքչամի հոդվածները: Թուրքիայի հասարակական եւ մի շարք պաշտոնական շրջաններ իշխանությունների նկատմամբ Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմության մեջ գտնվող Աքչամի հոդվածների հրապարակումով փորձում են ցույց տալ` որքան ազատամիտ եւ ժողովրդավարական է այսօր Թուրքիան, բայց իրականում նրանք փորձում են շոշափել հայկական կողմի քայլերը պաշտոնական Անկարայի կողմից ցեղասպանության ճանաչման դեպքում:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---