Հրազդանը միանում է Ռոստելեկոմի համահայաստանյան ցանցին![]() 2 հուլիսի 2013 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին ժամը 11:00 Հրազդան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում (62/7 շենք) բացվեց Ռոստելեկոմի երկար սպասված թվով իններորդ վաճառքի և սպասարկման սրահը Հայաստանում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Շնորհիվ ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի Հրազդան քաղաքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ և օգտվել Ռոստելեկոմի ինտերնետի և հեռախոսակապի (շուտով նաև հեռուստատեսության) ծառայություններից, այլ նաև ստանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ: «Օպտիկան դեպի բնակարան» տեխնոգիական լուծումն առաջին անգամ է կիրառվում Հրազդան քաղաքում: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս գերժամանակակից հնարավորությունները հասանելի դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր բնակարան: Հրազդանցիներն ի թիվս մյուս ակցիաների մատնանշեցին Ռոստելոկոմի «Գիշերային արագացումը»: այն Ռոստելեկոմի բոլոր բաժանորդներին, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը շփվելու և օգտվելու ինտերնետից գիշերային ժամերին (00:00-08:00) առանց արագության սահմանափակման: Ներկայումս Ռոստելեկոմի վաճառքի ևսպասարկման սրահներ գործում են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Արմավիր, Հրազդան քաղաքներում և Երևան քաղաքի Էրեբունի համայնքում: Շուտով Ռոստելեկոմի նորարարական ծառայություններից կկարողանան օգտվել նաև նոր քաղաքներ, իսկ վաճառքի և սպասարկման սրահներ կբացվեն նաև Աջափնյակ, Դավիթաշեն և մյուս Երևան քաղաքի բոլոր համայնքներում՝ հասանելի դարձնելով ծառայությունները բոլոր բնակիչներին և հնարավորություն ընձեռելով օգտվելու բարձրորակ ինտերնետ ծառայություններից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |