ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ընդհանուր համագումարին

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության ընդհանուր համագումարին

PanARMENIAN.Net - 2013թ.հունիսի 27-28-ը ՊԵԿ պատվիրակությունը, նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության`Բեռնում կայացած17-րդ ընդհանուր համագումարին, որն ընթանում էր Շվեյցարիայի դաշնային հարկային մարմնի նախագահությամբ: ՀՄՆԿ-ն միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունը եվրոպական տարածաշրջանում հարկային մարմինների միջև համագործակցությունը խթանելն է: Համագումարի օրակարգում հարկային եկամուտների ապահովման գործում նոր մարտահրավերներն ու դրանց հակազդելու ուղղությամբ միջազգային համագործակցության արդյունքներն էին: Անդրադարձ է եղել նաև համագործակցությանը խոչընդոտողգործոններին, ինչպես նաև ՀՄՆԿ անդամների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակմանն առընչվող հարցերին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---