Լուսակերտի զորամասն ինքնակամ լքած զինվորի նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել. Հարուցվել է քրգործ![]() 2 հուլիսի 2013 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զինծառայողների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցը և արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանն այսօր այցելել են Լուսակերտում տեղակայված զորամաս և զրուցել են 4 օր շարունակ զորամասը լքած ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու հետ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՄԻՊ աշխատակազմից: Տարոն Հայրունու հետ առանձնազրույցի ժամանակ պարզվել է, որ ինչպես զորամասը լքելուց առաջ, այնպես էլ հետո իր նկատմամբ որևէ բռնություն կամ խոշտանգում չի կիրառվել, ավելին` նկատի ունենալով իր կողմից զորամասը լքելու հանգամանքների վերաբերյալ ոչ հստակ պարզաբանումներ ներկայացնելը, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո զննվել է հոգեբույժի կողմից, ով ամբողջովին առողջ է համարել իրեն: Զորամասի հրամանատարի փոխանցմամբ սերժանտ Տարոն Հայրունին հանդիսանում է լավագույն զինծառայողներից մեկը, երբևէ որևէ գանգատ չի ներկայացրել և որևէ խնդիր չի ունեցել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |