Եվրամիությունը չի ֆինանսավորի Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությունը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պատրարստ է աջակցել ինտեգրման բերող ամեն մի տարածաշրջանային գործընթացի: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները: «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության հարցում Եվրամիությունը մասնակից չէ, քանի որ այդ նախագիծը շրջանցում է Հայաստանը: Իսկ դա հակասում է Եվրոպական հարեւանությոն քաղաքականությանը»,- ասել է նա:



Նշենք, որ նոր Կարս-Ախալքալակ երկաթգծի երկարությունը կազմում է 98կմ, որոնցից 68կմ-ը անցնում է Թուրքիայի, 30կմ-ը Վրաստանի տարածքով: Նախագծի իրականացման համար կպահանջվի մոտ 500մլն դոլար: Ծրագրված է, որ երկաթգիծը շահագործման կհանձնվի 2008թ.: Նշենք նաեւ, որ Հայաստանը դեմ է Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարությանը ,համարելով այս նախագիծը տնտեսապես ոչ նպատակահարմար, քանի որ այն հանդես է գալիս հակադրվելու արդեն գոյություն ունեցող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճյուղին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---