Հայ գիտնականներն առաջարկել են իրենց թուրք գործընկերներին Հայոց ցեղասպանությանը նվիրված հեռուստակամուրջ անցկացնել

PanARMENIAN.Net - Թուրքիայում վերսկսվել են հարձակումները դեռեւս կանգուն մնացած հայկական եկեղեցիների վրա, գրում է Ռուսաստանի Ազգային նորությունների գործակալությունը: Զինված հարձակում է կատարվել Հայոց ցեղասպանությունից (1915-1923թթ.) հետո պատահամաբար կանգուն մնացած Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա: Հատկանշական է, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել մի խումբ հայ գիտնականների այն առաջարկի հաջորդ օրը, ըստ որի առաջարկվում է «Եվրանյուս» հեռուստաալիքով հեռուստակամուրջ կազմակերպել իրենց թուրք գործընկերների հետ Հայոց ցեղասպանության խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Թուրքիան պաշտոնապես այդ առաջարկը դեռեւս չի մերժել: Չի բացառվում, որ հիշատակված ակցիան ուղղված է հայ-թուրքական երկխոսության տապալմանը: Ըստ ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Քուրտուլուշ Տաշքենդի, «վերջին տարիներին Թուրքիան ավելացնում է ֆինանսավորումն, ուղղված երկրի արեւելքում (նախկին Արեւմտայն Հայաստանում), հյուսիսում եւ հարավ-արեւելքում հայկական եւ համաքրիստոնեական պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնմանը, բացում է այդ շրջանները օտարերկրյա զբոսաշրջիկների եւ գիտնականների համար»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---