ԱՄՆ անօդաչու սարքը Պակիստանում 16 գրոհայինների է ոչնչացրել

ԱՄՆ անօդաչու սարքը Պակիստանում 16 գրոհայինների է ոչնչացրել

PanARMENIAN.Net - Առնվազն 16 ենթադրյալ գրոհայիններ են ոչնչացվել հուլիսի 3-ի առավոտյան Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցեղերի գոտում ԱՄՆ անօդաչու սարքի գրոհի արդյունքում: Այս մասին հայտնում է Associated Press-ը իր աղբյուրների վրա հղումով:

Անօդաչու սարքը չորս հրթիռով է հարվածել Հյուսիսային Վազիրիստան ցեղերի շրջանում գտնվող շենքին: ԱՄՆ անօդաչու սարքերի գրոհները վերջին շրջանում լարվածության լուրջ աղբյուր են դարձել Վաշինգտոնի ու Իսլամաբադի միջև հարաբերություններում: Պակիստանի իշխանությունները բազմիցս են հորդորել ԱՄՆ-ին դադարեցնել գրոհները՝ համարելով դրանք երկրի ինքնիշխանության խախտում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---