Սանկտ Պետերբուրգում հայտնաբերվել է հայկական Սբ Բարդուղոմեոսի հայկական եկեղեցու հուշաքարը 3 հուլիսի 2013 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Զբոսնելով Պետերբուրգի Դեկաբրիստների փակուղով, որի հարևանությամբ են գտնվում Սմոլենսկի երեք գերեզմանոցները՝ ռուսական, հայկական և գերմանական, քահանա Սերաֆիմ Կոզուլինը Պսկովի վանքից պատահաբար հայտնաբերել է գրանիտե մի հուշաքար, որի վրա գրված է 1780թ. հայկական Սբ Հարության եկեղեցու կառուցման մասին: Այդ մասին հայտնում է ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի պորտալը: Ապշեցուցիչ այս գտածոն քահանան բերել է հայկական Սբ. Հարության եկեղեցի: Հայտնի է, որ եկեղեցին իր այժմյան տեսքով կառուցվել է 1791-94թթ.: Սակայն կան տվյալներ, որ նրա տեղում մեկ այլ հայկական եկեղեցի է եղել: Սանկտ Պետերբուրգի գերեզմանոցների մասին Վ.Սաիտովի 4-հատորյա աշխատության մեջ ասվում է. «…Սմոլենսկի հայկական Սբ Հարության եկեղեցին հիմնվել է 1780 թվականին՝ պետական խորհրդական Իվան Լազարևի կողմից, ինչը հայտնի է դառնում եկեղեցու պատի վրա արված փորագրությունից: Նկարագրված է 1910 թվականին»: Այսինքն Սաիտովն իր աչքերով է տեսել այդ հուշաքարը: Հավանաբար, այս եկեղեցու կառուցումից հետո հուշաքարը տեղափոխվել է պատի վրա: Հավանաբար, այն պոկել են պատից և դեն նետել խորհրդային իշխանության առաջին տարիներին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |