Բաքուն մտադիր է բողոքարկել Եվրախորհրդարանի բանաձեւը հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ17 փետրվարի 2006 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր է բողոքի նամակ հղել Եվրախորհրդարան, որը նախօրեին բանաձեւ է ընդունել Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: «Սակայն մենք դեռեւս Եվրախորհրդարանից որեւէ պաշտոնական փաստաթուղթ չենք ստացել»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ազերի-Պրեսս» գործակալությունը: Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը դատապարտող բանաձեւ, հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբը: Բանաձեւին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 85 պատգամավոր, դեմ` 5-ը: Ելույթ ունեցողները շեշտեցին, որ անընդունելի է մշակութային համամարդկային նշանակություն ունեցող այդ խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից, ինչի համար էլ պետք է հստակ պատգամ ուղարկել Եվրամիության նոր հարեւանության ծրագրին մաս կազմող հանցագործ պետությանը` Ադրբեջանին: Պատասխանելով Ադրբեջանի պաշտոնական ժխտումներին` ելույթ ունեցողները հարցնում էին, որ եթե իսկապես տեսագրված ոչնչացումը հայկական խաչքարերի ոչնչացում չէ, ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս, որ անկախ դիտորդներ այցելեն այնտեղ եւ տեղում ստուգեն եղելությունը: Նրանք պատասխանեցին նաեւ այն առարկություններին, թե խաչքարերի ոչնչացումը տեղի է ունենում Ղարաբաղյան պատերազմի շրջանակներում` ընդգծելով, որ «Նախիջեւանը հեռու է պատերազմի թատերաբեմից»: Քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հայտնեց, թե հանձնաժողովը չի զբաղվում Եվրամիությունից դուրս գտնվող երկրների մշակութային կոթողներով, եւ եթե իսկապես հաստատվի, որ ոչնչացվածները խաչքարեր են, դա պետք է դատապարտել: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ դա տեղի է ունեցել Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում, ինչի պատճառով էլ Եվրամիությունը պատրաստ է աջակցել, որպեսզի հակամարտությունը խաղաղ կարգավորվի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |