Աբու Դաբի. Ավետիք Գրիգորյանը հաղթել է Ահմեդ Ալի Լայտին

Աբու Դաբի. Ավետիք Գրիգորյանը հաղթել է Ահմեդ Ալի Լայտին

PanARMENIAN.Net - Աբու Դաբիում շարունակվում է ընթանալ 20-րդ շախմատային փառատոնը, որին մասնակցում են նաև Ավետիք Գրիգորյանն ու Լիլիթ Գալոյանը:

Գրիգորյանը 3-րդ տուրում սև խաղաքարերով առավելության է հասել Ահմեդ Ալի Լայտի նկատմամբ, իսկ Գալոյանը ոչ ոքի է խաղացել Մոհամմեդ Թիսսիրի հետ: Գրիգորյանը վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է 20-րդ տեղը, իսկ Գալոյանը 1,5 միավորով 28-րդ տեղում է:

Մրցաշարը գլխավորում են վեց շախմատիստներ, ովքեր ունեն 2,5-ական միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---