Սերգեյ Պալկին. Եթե Մխիթարյանի համար առաջարկված գումարը չգոհացնի «Շախտյորին», ապա ֆուտբոլիստը կպատժվի![]() 3 հուլիսի 2013 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտնել է, որ ոչ մի նորություն չունի Հենրիխ Մխիթարյանից, որը չի ներկայացել թիմի հավաքին: Չեն եղել նաև պաշտոնական առաջարկներ «Տոտենհեմից» և «Լիվերպուլից»: «Ես արդեն ասել եմ, որ «Բորուսիայից» կա 30 մլն դոլարի առաջարկ: Մեր դիրքորոշումն է՝ 30 մլն եվրո: Դա է միակ առաջարկը, որ եղել է»,-Պալկինի խոսքը մեջբերում է football.ua-ն: Նա հավելել է, որ եթե Մխիթարյանը ցանկանում է խզել պայմանագիրը, կարող է վճարել «Շախտյորին» 30 մլն դոլար և տեղափոխվել այն ակումբն, ուր ուզում է: «Եթե Մխիթարյանի համար առաջարկված գումարը չգոհացնի «Շախտյորին», ապա ֆուտբոլիստը կպատժվի: Նա չի մասնակցել հավաքին, իսկ պայմանագրում բոլոր տուգանային պատժամիջոցները գրանցված են: Մեզ համար դա խնդիր չէ»,-ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |