«Վիքիպեդիա Հայաստան»-ին տարածք կհատկացվի ու ֆինանսական աջակցություն կտրամադրվի![]() 3 հուլիսի 2013 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով զեկուցվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ՏՏ նոր ռազմավարությունը, որն արժանացել է խորհրդի հավանությանը: Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային առևտրի ժամանակ հարկային և մաքսային ոլորտում, երիտասարդ մասնագետներին Գերմանիա գործուղելու ժամկետների հարցում առկա խնդիրներին և այլն: Վարչապետը հանձնարարել է վերջինիս հետ կապված հարցը ներառել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում՝ այն քննարկելու և լուծումներ գտնելու համար, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Այնուհետև խորհրդին են ներկայացվել «Վիքիպեդիա Հայաստան» նախագծին առնչվող մի քանի հարցեր: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը քննարկել «Վիքիպեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությանը տարածքով ապահովելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը և տալ համապատասխան եզրակացություն: Օրակարգի վերջին հարցով առաջարկվել է ստեղծել բուհական գլոբալ հանրագիտարան՝ ինչն արժանացել է վարչապետի հավանությանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ լրացուցիչ քննարկել առաջարկը և կրկին տալ համապատասխան եզրակացություն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |