Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսայի թեմի առաջնորդը հրաժարականի դիմում է ներկայացրել![]() 3 հուլիսի 2013 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Այս մասին գրում է Nouvelles d`Armenie-ն: Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի մանդատը որպես Ֆրանսայի թեմի առաջնորդ լրանալու էր 2014-ին: Հրաժարականի դիմումը Սուրբ Էջմիածին փոխանցվել է հուլիսի 1-ին: Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը Ֆրանսայի թեմի առաջնորդ է ընտրվել 2007-ին` Թեմական ժողովի ժամանակ և ծառայում էր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |