Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն աջակցել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորման երաշխավոր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը: Նրա խոսքերով, Մոսկվան առաջարկում է իր դիվանագիտական աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածության հասնելու դեպքում: Ղարաբաղյան խնդրի չլուծված լինելը մտահոգում է բոլոր կովկասյան երկրներին, այդ թվում նաեւ Ռուսաստանին: Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն աջակցել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը»,-ասել է ռուսական ԱԳՆ-ի ներկայացուցիչը: Ընդգծելով, որ կարգավորման բանաձեւի վերջնական ընտրության հիմնական պատասխանատվությունը կրում են հակամարտության կողմերը, ռուս դիվանագետը հայտարարել է, որ Ռուսաստանը հավանություն կտա խնդրի լուծման այն տարբերակին, որն ընդունելի կլինի հակամարտող կողմերի համար: «Փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում Մոսկվան պատրաստ է հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---