Քրիստոնյաներին ողջակիզում են Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների համար20 փետրվարի 2006 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ բողոքի ցույցը Նիգերիայի Բորնո նահանգում վերածվել է զանգվածային անկարգությունների, որոնց զոհ է գնացել 51 մարդ: Այդ մասին հաղորդում է Նիգերիայի The Guardian թերթը: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից շաբաթ օրը: Բորնո նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիյում նիգերացի մահմեդականների խելահեղ ամբոխները ծեծելով սպանում եւ ողջակիզում էին «այլադավաններին»: Ոստիկանությունը հաղորդել է անկարգությունների 144 մասնակիցների ձերբակալության մասին, որոնք զինված էին վտանգավոր զենքով` դանակներով, սրածայրերով, երկաթյա շղթաներով, ինչպես նաեւ բենզինով լի անոթներով, որոնց օգնությամբ հրկիզում էին եկեղեցիները: Քաղաք զորքեր են մտցվել, կանխելու համար նոր տարերային ցույցերի առաջացումը Նիգերիայի հյուսիսում, որտեղ հիմնականում մահմեդականներ են բնակվում: Իսկ Հնդկաստանում մի բարձրաստիճան պաշտոնյա 11,5 մլն դոլար գլխագին է խոստացել Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ` դանիացի ծաղրանկարչի համար: Պարգեւը խոստացել է հնդկական Ուտտար-Փրադեշ նահանգի էթնիկ փոքրամասնությունների գործերով նախարար Մոհամմեդ Յաղուբ Կուրեշին: Պարգեւը կստանա նա, ով կսպանի ծաղրանկարների հեղինակին: Մարդասպանին կհանձնվի այնքան ոսկի, որքան նա կշռում է, խոստացել է հնդիկ նախարարը: Ավելի վաղ Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հեղինակ հանդիսացող նկարչի սպանության համար պարգեւ էր նշանակել «Թալիբան» շարժումը: Մահմեդականների զգացմունքները վիրավորած հեղինակների կյանքի դիմաց թալիբները առաջարկել են 100 կգ ոսկի` դա մոտ 2 մլն դոլար է, հաղորդում է AFP-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |