Կառավարությունը շուրջ 60 մլրդ դրամ կուղղի աշխատավարձերի բարձրացմանը 2014 թվականին![]() 4 հուլիսի 2013 - 14:08 AMT PanARMENIAN.Net - 2014թ. ակնկալվում է աշխատավարձերի բարձրացում ողջ հանրային հատվածում տարբեր սանդղակներով: Ինչպես հուլիսի 4-ին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, կառավարության հաստատած 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրի շրջանակներում շուրջ 51 մլրդ դրամ կուղղվի քաղծառայողների աշխատավարձերի բարձրացմանը: Բացի այդ, ըստ նրա 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը կկազմի 50 000 դրամ, որի համար կհատկացվի լրացուցիչ 10 մլրդ դրամ: «Այսօր պետության կողմից վճարվող աշխատավարձերի հիմնադրամը ընդհանուր առմամբ կազմում է 240 մլրդ դրամ, 2014թ. աճ կլինի 60 մլրդ դրամով կամ միջինը 40 տոկոսով»,-ասել է նա: Կառավարության որոշման համաձայն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 35 000 դրամի փոխարեն կկազմի 45 000 դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |