Լույս է տեսել Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիրքը

Լույս է տեսել Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիրքը

PanARMENIAN.Net - Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ աստղագետ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիտահանրամատչելի գրքի շնորհանդեսը: Գիրքը հանրամատչելի պատմություն է ճանաչման այն ուղու մասին, որն անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ սկսած քարի դարից մինչև մեր օրերը:

Այն նախատեսված է, ինչպես հանրակրթական դպրոցի 6-12-րդ դասարանցիների, ուսանողների և ուսուցիչների, այնպես էլ` ոլորտով հետաքրքրվող լայն շրջանակների համար: Հեղինակը շնորհանդեսի ժամանակ նշեց, որ գիրքը գրելիս առաջնորդվել է նախևառաջ գիտելիքի մատուցման յուրահատուկ ձևով: «Գրքում դուք չեք գտնի պատրաստի գիտելիք կամ փաստեր, որոնք ուղղակի պետք է սերտել, անգիր անել: Գրքի յուրաքանչյուր գլխում այս կամ այն եզրակացությանն ու գիտելիքին մենք ընթերցողի հետ միասին ենք հանգում: Սա թույլ է տալիս երեխային ու առհասարակ գրքի սպառողին մտածել ու կատարել տրամաբանական եզրահանգումներ»,- ասաց Ավետիք Գրիգորյանը:

Գիրքն աստղագետը նվիրել է, իր իսկ կողմից ղեկավարվող «Տիեզերագիտական խմբակի» 25-ամյակին:

Նշենք, որ «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիրքը կոմերցիոն նպատակ չի հետապնդում: Այն անհատույց տրամադրվելու է Հայաստանի, Արցախի ու Ջավախքի հանրակրթական դպրոցներին` որպես լրացուցիչ ուսումնական ձեռնարկ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---