ԱԻՆ-ն աշխատանքի է հրավիրում

ԱԻՆ-ն աշխատանքի է հրավիրում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության Շիրակի և Լոռու տարածքային կենտրոններում հայտարարվում է «911» ծառայության օպերատորի (դիսպետչեր) մրցույթ։ Ներկայացվող պահանջներն են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների, համակարգչի իմացություն (Windows 7, Word 2007, Excell 2007, Power Point 2007, Internet Explorer 8)։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Հարցազրույցի փուլն անցած թեկնածուները պետք է հանձնեն ստուգարքներ՝հայերեն (թելադրություն), ռուսերեն, անգլերեն (հարցազրույց), համակարգչային ծրագրերի իմացություն, արագ և ճշգրիտ տպագրում (typing);

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան, նաև՝ 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները։

Ցանկացողները, մինչև հուլիսի 29-ը, ինքնակենսագրությունը և մեկ 3x4 սմ չափի լուսանկար պետք է անձամբ ներկայացնեն ՀՀ ԱԻ նախարարություն։ Մանրամասների համար զանգահարել 010 31 77 99, 099 77 99 26 հեռախոսահամարներով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---