Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում բացվել է ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին

Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում բացվել է ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին

PanARMENIAN.Net - Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում հանդիսավորությամբ բացվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին: Բացումը կատարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Կիսանդրու տեղադրման վայրի ընտրման հարցում հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ հայազգի ակադեմիկոսը երկար տարիներ ղեկավարել է Բուսաբանության ինստիտուտը, ինչպես նաև եղել է Ռուսաստանի Բուսաբանների միության նախագահը: Բացման արարողությանը ներկա գտնվողները արձանագրել են, որ Թախտաջյանն անուրանալի ավանդ է ունեցել գիտական այդ ճյուղի զարգացման գործում, և որ նրա կիսանդրին արժանիորեն է տեղադրվել ինստիտուտում: Կիսանդրու բացմանը մասնակցել են նաև ակադեմիկոսի որդին և դուստրը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---