Սպանված զինվորների մայրերը Զինդատախազության որոշման վերաբերյալ հայտարարությունն են տարածել![]() 4 հուլիսի 2013 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերը հայտարարությունն են տարածել Զինդատախազության աշխատանքային խմբի վերաբերյալ: «Այն փաստը, որ Զինդատախազությունը ուսումնասիրելու է միայն 2011թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հարուցված քրեական գործերը, ցույց է տալիս, որ այս կառույցը ոչ թե պետական, այլ մասնավոր մարմին է, որում ցանկացած անձ իբր պատասխան է տալիս միայն իր գործողության համար»,- ասված է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ Զինդատախազության որոշումը նշանակում է, որ ՀՀ Ազգային ժողովը պետք է որոշում ընդունի համաձայն որի անհրաժեշտ է կարճել բոլոր այն նախաքննության մեջ գտնվող սպանության փաստով հարուցված քրեական գործերը, որոնք հարուցվել են մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը, և բոլոր այն սպանված զինվորների ծնողները, որոնց երեխաներին սպանել են մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը այսուհետ իրավունք չպետք է ունենան բողոքել իրենց որդիների սպանության գործերը կոծկելու դեմ: «Մենք` սպանված զինվորների ծնողներս, համարում ենք, որ վերոնշյալ ուսումնասիրության նախաձեռնությունը խեղկատակություն է, ծաղր սպանված զինվորների ծնողների հանդեպ, քանի որ զինդատախազի այն հայտարարությունը, թե ինքը պատասխանատու է 2011թ.-ի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի համար, մերկապարանոց հայտարարություն է: Իրականում, եթե զինդատախազն իրոք պատասխանատվություն կրեր իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած դեպքերի համար, ապա այժմ պետք է լիներ անազատության մեջ»: Մայրերը հայտարարել են նաև, որ հենց Գևորգ Կոստանյանի օրոք կոծկվել են հետևյալ սպանության գործերը`«Թորգոմ Սարուխանյան 2011թ. փետրվարի 12, Տիգրան Համբարձումյան 2011թ. հունիսի 29, Զորիկ Մարգարյան 2012թ. ապրիլի 18, Աղասի Աբրահամյան 2011թ. օգոստոսի 27, Ալբերտ Ադիբեկյան 2012թ. փետրվարի 23, Էդվարդ Ալավերդյան 2011թ. հուլիսի 29 և Տիգրան Վարյան 2012թ. փետրվարի 29»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |