Հ.Տալվիտիե. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եկել է նոր մոտեցումների ժամանակը20 փետրվարի 2006 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Այժմ եկել է նոր մոտեցումների ժամանակը ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այնպես էլ այդ գործընթացում Եվրամիության մասնակցության համար: Այդ մասին Երեւանում կայացած հրաժեշտի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Նա նշել է, որ Եվրամիության համար քաղաքականության առաջնային ուղղություններն են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի երկրների միջեւ ինտրեգրման զարգացման հետ մեկտեղ: Ըստ դիվանագետի, Հայաստանի եւ ԵՄ համագործակցությունը Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում հաջողությամբ է զարգանում: «Մենք դեռեւս սահմանափակվում ենք դրանով: ԵՄ-ն պատրաստ է աջակցել եւ օգնել Եվրոպական նոր հարեւանության ծրագրի մասնակից երկրներին: Եվրամիությանը անդամակցելու մասին խոսք չի գնում: Հայաստանն հաջողությամբ է համագործակցում նաեւ ՆԱՏՕ-ի (IPAP) ծրագրի շրջանակներում»,-ընդգծել է նա: Իր հերթին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ անդամակցումը ցանկացած եվրոպական կառույցի յուրաքանչյուր ինքնիշխան պետության գործն է: «Հայաստանը առավելագույնս է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ: Իսկ եթե Վրաստանը համարում է, որ իր անվտանգությունը կախված է ՆԱՏՕ-ին անդամակցելուց, դա նրա գործն է»,-ասել է ՀՀ արտգործնախարարը: Նշենք, որ Հեյկի Տալվիտիեն ԵՄ հատուկ ներկայացուցիչն է Հարավային Կովկասում 2003 թվականից: «Առաջին անգամ ես եղել եմ Հայաստանում 1988 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո: Այն ժամանակ մենք շտապ օգնության մեքենաներ էինք բերել Ֆինլանդիայից: 1995-96 թթ. ես եղել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը»,-հիշեցրել է լրագրողներին ֆին դիվանագետը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները |