Տարոն Մարգարյանը Պետերբուրգում այցելել է հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի

Տարոն Մարգարյանը Պետերբուրգում այցելել է հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:

Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նշել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում լուրջ դերակատարում ունի:

Մարգարյանը ծանոթացել է նաև եկեղեցու հարակից տարածքում գտնվող Սանկտ Պետերբուրգի Լազարյանի անվան կրթադաստիարակչական կենտրոնի պայմաններին:

Ներկայացնելով կենտրոնի կողմից կազմակերպվող աշխատանքները՝ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նաև նշել է, որ մինչ կրթադաստիարակչական կենտրոնի կարգավիճակ ստանալը, այն գործել է որպես Հայ առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---