ՀՀԿ խոսնակ․ Նախագահն առաջարկել է Սյունիքի մարզպետ նշանակել Վահե Հակոբյանին![]() 4 հուլիսի 2013 - 22:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելՎահե Հակոբյանին, ով 38-րդ ընտրատարածքից ընտրվել էր մեծամասնական կարգով: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։Նա նշեց նաև, որ նիստին քննարկել են Վերահսկիչ պալատի զեկույցը, կուսակցության արտաքին կապերի խնդիրները, ինչպես նաև հաշվետվություններ են ներկայացվել: Նիստին անդրադարձել են ՎՊ զեկույցի ժամանակ քաղաքական մեծամասնության պահվածքին։ Ինչպես նշեց Շարմազանովը, քաղաքական մեծամասնության գործունեության վերաբերյալ բովանդակային քննարկում է եղել ու ընդհանուր եզրակացության են եկել, բայց թե ինչ են եզրակացրել՝ չմանրամասնեց։ Շարմազանովն ասաց նաև, որ «օֆշորային սկանդալը» չի քննարկվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |