Հուլիսի 5-ին հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ

Հուլիսի 5-ին հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին հանրապետության տարածքի մեծ մասում կդիտվի ամպոտ եղանակ, ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղատարափ, հատկապես առատ տեղումներ են սպասվում արևելյան շրջաններում, տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 18-20մ/վրկ, մեծ է կարկուտի հավանականությունը:

Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի: Տաթևում եղանակն առայժմ անբարենպաստ է այցելության համար, սակայն տեղեկացնում ենք, որ արդեն հուլիսի 6-ից այստեղ կհաստատվի առանց տեղումների, ջերմ և արևային եղանակ:

Երևանում առավոտյան կդիտվի առանց տեղումների, օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամի` 12-15մ/վրկ: Գիշերը +15+17, ցերեկը +30+32, երեկոյան +24+26:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---