Եվրոպայի Լիգա. «Փյունիկը» ոչ ոքի խաղաց, իսկ «Միկան» պարտվեց

Եվրոպայի Լիգա. «Փյունիկը» ոչ ոքի խաղաց, իսկ «Միկան» պարտվեց

PanARMENIAN.Net - Հայկական «Փյունիկն» ու «Միկան» անցկացրին առաջին հանդիպումները Եվրոպայի Լիգայի առաջին ընտրական փուլում:

«Փյունիկի» մրցակիցը մակեդոնական «Տետեսկն» էր: Առաջինը հաշիվը բացեցին երևանյան ակումբի ֆուտբոլիստները, աչքի ընկավ Վիուլեն Այվազյանը: Սակայն խաղի վերջին րոպեին Իսնենին հաջողվեց կրճատել խաղի հաշիվը` 1:1: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Երևանում:

Իսկ «Միկան» նվազագույն հաշվով պարտություն կրեց «Ռուդար Պլևլյայից» (Մոնտենեգրո): Գոլի հեղինակ դարձավ Դեմյանովիչը: Թիմերի երկրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Երևանում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---