Միշա Ալոյան. Ունիվերսիադան աշխարահի առաջնության նախապատրաստական փուլերից մեկն է

Միշա Ալոյան. Ունիվերսիադան աշխարահի առաջնության նախապատրաստական փուլերից մեկն է

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Միշա Ալոյանը (Ռուսաստան) հայտարարել է, որ Կազանի Ունիվերսիադայի շեմին գտնվում է լավ մարզավիճակում:

«Տրամադրությունս գերազանց է ու մարտական: Գտնվում եմ լավ մարզավիճակում»,-ասել է Ալոյանը: Մարզիկը գտնում է, որ այժմ ժամանակ ունի որոշակի ֆիզիկական ու մարտավարական աշխատանքի համար, և արդեն առաջիկա մրցաշարում հնարավոր կլինի գնահատել այդ աշխատանքի արդյունքները:

«Ունիվերսիադայում ես մարզավիճակիս գագաթնակետին չեմ հասնի՝ լավագույն մարզավիճակի մտադիր եմ հասնել Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Եվ մրցումները Կազանում աշխարահի առաջնության նախապատրաստական փուլերից մեկն է»,-Ալոյանի խոսքն է փոխանցում Ունիվերսիադայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---