Տիգրանակերտի հնագիտական պեղումները վերսկսվել են 5 հուլիսի 2013 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումները վերսկսվել են, աշխատանքներն ինչպես հավաստիացնում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ընթանալու են հիմնականում 3 պեղավայրերում՝ Ամրացված, Կենտրոնական և Անտիկ թաղամասերում: Այս մասին հայտնում է karabakh-open.info-ն: «Մեր ենթադրությամբ մաքրվելու է 19-րդ դարում կառուցված փոստային շենքը, որը շատ ուշագրավ է: Կարծում ենք Անտիկ և Ամրացված թաղամասերի միջև ևս մի թաղամաս է եղել, որը պետք է փորձենք գտնել: Ուսումնասիրություններ են կատարվելու՝ ճշտելու համար առաջին հազարամյակի քարակոթողների հստակ տեղադրությունը, ինչպես նաև կատարվելու են որոշակի հետախուզական աշխատանքներ: Պեղումները դեռ նոր ենք սկսել, բայց արդեն ունենք շատ հետաքրքիր գտածո: Կնիք ենք գտել, արձանագրությամբ, որը թվով երկրորդն է, նախորդ տարիներին գտնվել են նաև կնքադրոշմեր, ինչը խոսում է քաղաքի վարչական կարևոր նշանակության մասին: Քաղաքի տարածքը շատ ավելի մեծ է քան մենք պատկերացնում ենք: Եվ ամեն տարի մենք այստեղ հանդիպում ենք նոր ու հաճելի անակնկալների: Պեղումներին զուգընթաց ցանկություն ունենք մաքրել նաև Գյավուր – կալայի վաղ միջնադարյան, քրիստոնեական տաճարի հյուսիսային հատվածը: Աշխատում ենք նաև Տիգրանակերտի հնագիտական թանգարանի նոր ցուցադրության ծրագրի վրա, որը իր մեջ կներառի ոչ միայն Տիգրանակերտը, այլև նրա շրջակայքը»,- ասել է Համլետ Պետրոսյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |