ԱԳՆ մամուլի խոսնակ. Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ միջադեպեր չեն գրանցվել![]() 5 հուլիսի 2013 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ ամեն բան կարգին է, որևէ միջադեպ չի գրանցվել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Եգիպտոսից վատ լուրեր չկան»,- ասաց նա: Այս օրերին Եգիպտոսում են գտնվում 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ: Ավելի վաղ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներից ոչ մեկը չի տուժել: Նշենք, որ հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակի հրամանատար գեներալ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին եգիպտական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել էր, որ նախագահ Մուհամեդ Մուրսին զրկվում է իշխանությունից և Սահմանադրության գործունեությունը առկախվում է: Երկրի ղեկավարումը ժամանակավորապես ստանձնել է ՍԴ նախագահը: Եգիպտոսում ներքաղաքական իրավիճակը սրվել է հունիսի 30-ին: Բազմահազարանոց բողոքի ցույցեր էին ընդդեմ նախագահ Մուրսիի վարչակարգի վարած քաղաքականության: Ցույցերն ուղեկցվում են անկարգություններով ու զոհերով: Այժմ էլ Մուրսիի կողմանկիցների և ընդդիմադիրների միջև բախումները շարունակվում են: Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը խոստացել է ձեռնպահ մնալ քաղաքացիների, որևէ կուսակցության կամ քաղաքական կազմակերպության հետապնդումներից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |