Շտեֆան Ֆյուլե. ԵՄ կողմից կարևորվում է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը 5 հուլիսի 2013 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության քաղաքականության ավագ պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակությունը: Քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում տեղ գտած ընթացիկ զարգացումներն ու հեռանկարները, ուղենշվեցին նախատեսվող աշխատանքները մինչև Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Իր ելույթում փոխնախարար Մնացականյանը կարևորեց Արևելյան գործընկերության դերը՝ նշելով, որ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում՝ համոզմունք հայտնելով, որ որոշ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, պարագայում համաձայնագրերը կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում: Փոխնախարարն ընդգծեց համաձայնագրերի հետագա իրականացման համար ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և դրա համար անհրաժեշտ միջոցների հասանելիության կարևորությունը: Հանդիպման ընթացքում ԵՄ Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անդրադարձավ Ասոցացման համաձայնագրերի, ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների նախաստորագրման հեռանկարին, վիզաների դյուրացման, ԵՄ հետ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում գրանցված առաջընթացին: ԵՄ կողմից կարևորվեց «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը, ինչն ակնկալում է ավելի շատ միջոցների տրամադրում շատ բարեփոխումներ իրականացնող երկրներին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |