Գրքի ցուցահանդես-վաճառք Արմավիրում

Գրքի ցուցահանդես-վաճառք Արմավիրում

PanARMENIAN.Net - Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնը» Արմավիրի մարզպետարանում կազմակերպել է վերջին երեք տարվա ընթացքում հրատարակված գեղարվեստական, ալբոմային, մանկական, գիտահանրամատչելի, դասական, թարգմանական հրատարակությունների ցուցահանդես-վաճառք:

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, գրողներ, մտավորականներ, ուսուցիչներ, աշակերտներ և ընթերցողներ: Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հանդիպում գրող Էդվարդ Միլիտոնյանի և մարզի գրողների հետ: Քննարկվել են մշակույթի, գրականության, գրքի տպագրման ու տարածման հետ կապված մի շարք հարցեր, ընթերցվել՝ բանաստեղծություններ:

ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնը» երկրորդ տարին է, ինչ ՀՀ մարզերում կազմակերպում է գրքի ցուցահանդես-վաճառք: Այս տարի, բացի Արմավիրի մարզից, ծրագիրն իրականացվել է նաև Կոտայքի և Վայոց ձորի մարզերում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---