Ոստիկանությունն ուսումնասիրում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման տարածած հայտարարությունը

Ոստիկանությունն ուսումնասիրում է «Վահե Ավետյան» հասարակական շարժման տարածած հայտարարությունը

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը ծանոթ է «Վահե Ավետյան» հասարակական շարժման տարածած հայտարարությանը, որով «դատապարտում է դաժանաբար սպանված հայ սպայի հիշատակի ու հայկական բանակի խորհրդանիշների նկատմամբ ոստիկանների բացահայտ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև նրանց կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները»:

«Հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից պահանջելով կատարել իր պարտականությունները և բացահայտել այդ հանցագործությունը», - նշված էր հայտարարության մեջ։

PanARMENIAN.Net ի թղթակցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ հայտարարությունն ուսումնասիրվում է։

«Հարսնաքարին» կից մայթի եզրին տեղադրված «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» փորագրությամբ ժամանակավոր հուշաքարն անհետացել էր հունիսի 29-ի երեկոյան` ակցիայի ժամանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---