«Թեղուտ» ՓԲԸ.Դարպասի և անցակետի դեմ գյուղացիների բողոքը թյուրըմբռնման պատճառով էր

«Թեղուտ» ՓԲԸ.Դարպասի և անցակետի դեմ գյուղացիների բողոքը թյուրըմբռնման պատճառով էր

PanARMENIAN.Net - «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.«Հուլիսի 5-ի վաղ առավոտյան, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մի խումբ բնակիչներ և ՀՀ այլ համայնքներից ժամանած քաղաքացիական ակտիվիստներ խմբվել էին ընկերության կառուցվող լեռնահանքային համալիր տանող ճանապարհի մի հատվածում՝ արգելափակելով ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների ընթացքը դեպի իրենց աշխատանքի վայրեր:

Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարությունն իրականացվում է անընդմեջ տեխնոլոգիաներով՝ առանց դադարների: Իրավիճակի սրացում թույլ չտալու նպատակով մարդկանց խմբման վայր էին ժամանել նաև ՀՀ Լոռու մարզպետը, ոստիկանության մարզային վարչության պետը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձիք:

Հավաքված բազմության հետ բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարդկանց խմբման պատճառն ընկերության գործունեության տարածքներ մուտքի կանոնակարգման նպատակով դարպասների տեղադրումը և նախատեսվող կանոնակարգի էության թյուրընկալումն է: Հավաքված մարդկանց խմբին պարզաբանումներ տալուց հետո «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության տարածք մուտքի նախատեսվող կանոնակարգումն ընդունելի համարվեց հարակից համայնքների ներկայացուցիչների կողմից, և կեսօրին մոտ ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվեց:

Ցավոք՝ ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտելու ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, և ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս»:

Հիշեցնենք, որ Թեղուտ և Շնող գյուղի բնակիչները փակել էին դեպի հանքավայր տանող ճանապարհը՝ թույլ չտալով հանքի աշխատողներն այնտեղ հասնել։ Նրանք բողոքում էին դեպի մատուռ տանող ճանապարհին օրեր առաջ տեղադրված դարպասների և հսկվող անցակետի դեմ՝ պահանջելով հանել դեպի մատուռ տանող դարպասները և իրենց ելքն ու մուտքը չխոչնդոտել այդ տարածքում, դադարեցնել ծառահատումը, բացել ճանապարհը դեպի գերեզմանատուն, փոշու դեմն առնել, որը ծեղդում է օդը անընդհատ երդևեկող, բազմաթիվ բեռնատար և այլ աշխատանքային մեքենաների պատճառով: Ըստ գյուղացիների երեկոյան դիմացի սարը չի երևում փոշու պատճառով: Մարդկանց հասցնում է առողջական վնաս:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---